ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Լավագույն լրագրողները մեր շրջանավարտներն են...

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լինելով երիտասարդներից մեկը համալսարանում` կրթական գործընթացի կազմակերպման ոլորտում դրսևորած ճկուն քաղաքականության շնորհիվ ֆակուլտետը հենց սկզբից ձեռք է բերել մի շարք առավելություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ժուռնալիստիկա մասնագիտության ուսուցումն իրականացնող բուհերի համանուն ֆակուլտետների շարքում այն
եղել և մնում է առաջատարը: Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը բակալավրիատն է: Չորսամյա ուսուցման ընթացքում ուսանողները ստանում են բարձրագույն լրագրողական կրթություն, որը, ըստ էության, բավարար է լրագրողի մասնագիտությամբ զբաղվելու համար:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործում է երկու ամբիոն` մամուլի պատմության ու տեսության և ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի, որոնց աշխատանքներում ներգրավված են փորձառու և բարձրակարգ մասնագետներ: 
Նրանց մի մասը ֆակուլտետի շրջանավարտ է: Իրենց փորձն ու հմտություններն ապագա լրագրողներին փոխանցում են նաև հանրապետության առաջատար ԶԼՄ-ներից հրավիրված աշխատակիցներ, Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Կարդալ ավելին
  1. Managing Director
  2. Managing Director
  3. Managing Director
  4. Managing Director
  5. Managing Director
  6. Managing Director
  7. Managing Director
  8. Managing Director
  9. Managing Director
  10. Managing Director
  11. Managing Director
  12. Managing Director
  13. Managing Director
  14. Managing Director
  15. Managing Director
  16. Managing Director
  17. Managing Director
ՕՐԱՑՈՒՅՑ
  1. 01.09.15
    Բարի գալուստ
    Սեպտեմբերի 1-ին ժուռնալիստիկայի ֆակուլտետում իսկական տոն է. դիմավորում ենք մեր նորեկ առաջինկուրսեցիներին: Ուրախ մթնոլորտ, հումորային բացահայտումներ: Վերհիշում ենք անցած ուսումնական տարին ու ոտք դնում խոստումնալից 2015-16: Սիրով սպասում ենք Ձեզ 13:00-ին Եղիշե Չարենցի անվան դահիճում:
  2. 20․10․15
    Մահացել է Լ․ Ալոյանը
    ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվել է պրոֆեսոր Լենդրուշ Արամի Ալոյանը։ Հոգեհանգիստը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17։00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն․ 71։ Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին։