ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Նաղաշ Նարինբեկի Մարտիրոսյան

Դեկան | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Կրթություն (սկսած ԲՈՒՀ-ից)
1984-1991 ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետ, ժուռնալիստիկայի բաժին
1991-1994 ԵՊՀ ասպիրանտուրա
Գիտական աստիճան
2002 Բանասիրական գիտությունների թեկնածու
2007 Դոցենտ
Մամուլի տեսության և պատմության ամբիոն
Ստեղծման օրվանից ամբիոնում գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալվել: Ներկայացված դասընթացներն ընդգրկում են մամուլի պատմության և տեսության հիմնարար ոլորտները (հայ մամուլի պատմության տարբեր շրջաններ, ժուռնալիստիկայի ներածություն, լրագրային ժանրեր, ԶԼՄ և օրենսդրություն, ժուռնալիստական էթիկա և այլն): Մշտապես ուշադրության կենտրոնում են արդի մամուլի (թե´ հայ, թե´ արտասահմանյան) զարգացման միտումները, մամուլ - զանգվածային լրատվության այլ միջոցներ փոխառնչությունների ուշագրավ դրսևորումները: 

Վերջին տարիներին ամբիոնում նկատելի աշխատանք է տարվում` դիտարկելու լրագրագիտություն - այլ գիտաճյուղեր փոխհարաբերություններում ի հայտ եկող հիմնախնդիրները գիտական պատշաճ մեկնությամբ և իմաստավորմամբ: Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռել հետազոտություններ կատարել` օգտագործելով նաև մյուս մասնագիտությունների գիտական ձեռքբերումները: Մասնավորապես առաջնային է համարվում ժուռնալիստիկայի և իրավագիտության, հոգեբանության, քաղաքագիտության, պատմության և այլ գիտակարգերի հետ ընդհանուր եզրեր ունեցող թեմաների մշակումը: 

Ամբիոնի դասախոսների հեղինակությամբ անցած տարիներին լույս են տեսել երեք տասնյակից ավելի մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, թարգմանվել են մասնագիտական գրքեր, մեթոդական ուղեցույցներ: Նրանց հոդվածները պարբերաբար հրատարակվում են ոչ միայն հանրապետական, այլև միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում: Ամբիոնի դասախոսները իրենց ուսումնասիրությունները զեկուցումների տեսքով ներկայացնում են նաև միջբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովներին:

Իր գոյության տարիներին մամուլի տեսության և պատմության ամբիոնը պաշտպանության է երաշխավորել մեկ դոկտորական և շուրջ 15 թեկնածուական ատենախոսություններ:
  1. Անահիտ Ռուբենի Մենեմշյան
    Անահիտ Ռուբենի Մենեմշյան
    Դեկանի տեղակալ
  2. Լենդրուշ Արամի Ալոյան
    Լենդրուշ Արամի Ալոյան
    Պրոֆեսոր
  3. Շուշան Մկրտչի Դոյդոյան
    Շուշան Մկրտչի Դոյդոյան
    Դոցենտ
  4. Լիաննա Կարապետի Սայադյան
    Լիաննա Կարապետի Սայադյան
    Դոցենտ
  5. Անահիտ Խորենի Բրուտյան
    Անահիտ Խորենի Բրուտյան
    Դոցենտ
  6. Գայանե Արշավիրի Սողոմոնյան
    Գայանե Արշավիրի Սողոմոնյան
    Ասիստենտ
  7. Վարդուհի Գևորգի Պետրոսյան
    Վարդուհի Գևորգի Պետրոսյան
    Ասիստենտ
  8. Անահիտ Ստեփանի Գոյունյան
    Անահիտ Ստեփանի Գոյունյան
    Ասիսիտենտ
  9. Զարուհի Ջիվանի Սարգսյան
    Զարուհի Ջիվանի Սարգսյան
    Դասախոս
  10. Աննա Շահենի Մկրտիչյան
    Աննա Շահենի Մկրտիչյան
    Դասախոս
Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն
  1. Մուշեղ Մայիսի Հովսեփյան
    Մուշեղ Մայիսի Հովսեփյան
    Ամբիոնի վարիչ
  2. Դավիթ Հրայրի Ալավերդյան
    Դավիթ Հրայրի Ալավերդյան
    Դոցենտ
  3. Նանե Էդիկի Վարդանյան
    Նանե Էդիկի Վարդանյան
    Դոցենտ
  4. Հասմիկ Արամայիսի Մայսուրյան
    Հասմիկ Արամայիսի Մայսուրյան
    Դոցենտ
  5. Մարգարիտա Աշոտի Գրիգորյան
    Մարգարիտա Աշոտի Գրիգորյան
    Ասիստենտ
  6. Կարեն Հովիկի Գրիգորյան
    Կարեն Հովիկի Գրիգորյան
    Ասիստենտ
  7. Հրաչիկ Լադիկի Բայադյան
    Հրաչիկ Լադիկի Բայադյան
    Ասիստենտ
  8. Վանիկ Թադեվոսի Հակոբյան
    Վանիկ Թադեվոսի Հակոբյան
    Ասիստենտ
  9. Վահրամ Գևորգի Միրաքյան
    Վահրամ Գևորգի Միրաքյան
    Դասախոս
  10. Ալվինա Սամվելի Աղաբաբյան
    Ալվինա Սամվելի Աղաբաբյան
    Դասախոս
  11. Լիլիթ Սամվելի Հակոբյան
    Լիլիթ Սամվելի Հակոբյան
    Դասախոս
  12. Անուշ Մանվելի Մարտիրոսյան
    Անուշ Մանվելի Մարտիրոսյան
    Դոցենտ
  13. Աստղիկ Շամսի Ավետիսյան
    Աստղիկ Շամսի Ավետիսյան
    Դոցենտ
Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնը հիմնադրվել է 1999 թ. մայիսի 13-ին: Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել: Ամբիոնում կարդացվող դասընթացները ներառում են ռադիոհեռուստատեսային և ցանցային ժուռնալիստիկայի բոլոր հիմնարար ոլորտներն ու ուղղությունները: Այսօր ամբիոնը ունի մասնագիտացված հեռուստառադիոստուդիաներ, համակարգչային սրահ, որոնք հագեցած են արդիական տեխնիկայով և սարքավորումներով:

Ամբիոնը հրատարակել է երկու տասնյակ մասնագիտական գրքեր և մեթոդական հոդվածներ, թարգմանել մասնագիտական գրքեր: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են ‎ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովներին, ամառային դպրոցներին և սեմինարներին: Նրանց զեկուցումները և հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում և ժողովածուներում:

Ամբիոնի կողմից պաշտպանության են երաշխավորվել մեկ դոկտորական և շուրջ տասը թեկնածուական ատենախոսություն: 

Այսօր ամբիոնում աշխատում են հեռուստառադիոոլորտի ճանաչված մասնագետներ և գիտնականներ, այդ թվում մեկ դոկտոր և ինը գիտության թեկնածու: